‘«Չելսի»-ն ռեկորդային աշխատավարձ է առաջարկում Իբրահիմովիչին’

1244

ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է կարիերան շարունակել «Չելսի»-ում: A Bola-ի տեղեկությունների համաձայն՝ լոնդոնյան ակումբը պատրաստ է շաբաթական 300 հազար եվրո առաջարկել 34-ամյա շվեդին:

Ընդ որում, «արիստոկրատներ»-ը կարող են անվճար ձեռք բերել Իբրահիմովիչի տրանսֆերը, քանի որ առաջիկա ամռանը լրանում է ֆուտբոլիստի՝ փարիզյան ակումբի հետ գործող պայմանագրի ժամկետը:

Հիշեցնենք՝ Ֆրանսիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Իբրահիմովիչը 12 գոլ է խփել 11 հանդիպումներում:

Նախորդ հոդվածը‘Ժոզե Մոուրինյո. « Հերթական պարտությունից հետո ես արթնանում եմ աշխատելու էլ ավելի մեծ ցանկությամբ»’
Հաջորդ հոդվածը‘ Ֆերգյուսոն.« Պարզապես, Ռոնալդուն վերադաստիարակվեց»’