‘ «Չելսի»-ն 20 մլն եվրո կվճարի՝ Դիեգո Սիմեոնեին թիմի գլխավորությամբ տեսնելու համար’

1154

Լոնդոնի «Չելսի»-ն ստիպված կլինի 20 մլն եվրո վճարել, եթե ցանկանում է թիմի գլխավոր մարզչի պաշտոնում տեսնել Դիեգո Սիմեոնեին:

Մադրիդի «Ատլետիկո»-ի հետ արգենտինացի մասնագետի գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2020 թվականը: Սիմեոնեի համաձայնագրով նախատեսված հրաժարագինը 20 մլն եվրո է կազմում:

Հիշեցնենք, որ մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը լոնդոնյան ակումբը կգլխավորի Ռուսաստանի հավաքականի և «Անժի»-ի նախկին գլխավոր մարզիչ Գուս Հիդինկը:

Նախորդ հոդվածը‘Երկրպագուները Մոուրինյոյի անունն են երգել ու սուլել Ֆաբրեգասին’
Հաջորդ հոդվածը‘Տուխել. «Ինձ համար «Բորուսիայի» պարտությունը «Քյոլնից» այդքան էլ մեծ հարված չէ»’