Չեխական ներդրումային խումբը գնել է Լոնդոնի «Վեստ Հեմի» 27 տոկոսը

374

Չեխական 1890s holdings a.s ներդրումային խումբը գնել է լոնդոնյան «Վեստ Հեմի» բաժնետոմսերի 27 տոկոսը։ Ընկերության նախագահ, չեխ միլիարդատեր Դանիել Կրետինսկին եւ խմբի եւս մեկ ներկայացուցիչ Պավել Գորսկին ընդգրկվել են անգլիական ակումբի տնօրենների խորհրդի կազմում, հաղորդում է ակումբի կայքը։

Դանիել Կրետինսկին նաեւ Պրահայի «Սպարտա» ֆուտբոլային ակումբի սեփականատերն է։ «Վեստ Հեմի» ընդհանուր արժեքը գնահատվում է 600-700 միլիոն ֆունտ ստերլինգ։

Ակումբի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը 2010 թվականից պատկանում է Դեւիդ Սալիվանին եւ Դեւիդ Գոլդին։

Դանիել Կրետինսկին Energetický a průmyslový holding (EPH) էներգետիկ խմբի սեփականատերն է։ Forbes-ի հաշվարկով՝ նրա անձնական ֆինանսական կարողությունը 4 միլիարդ դոլար է։

Նախորդ հոդվածըՀենրիխ Մխիթարյանը պատրաստ է արդեն հունվարին հեռանալ «Ռոմայից»
Հաջորդ հոդվածըՄիխեիլ Սաակաշվիլիին դատում են առանց իր ներկայության