‘Չեխիայի ԱԳ նախարար. «Իսլամական պետությունը» իրական վտանգ է սպառնում Եվրոպային’

885

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը դադարել է հեռավոր իրականություն լինել եվրոպացիների համար ու սպառնալիք է ներկայացնում խաղաղությանն ու կայունությանը Եվրոպայում, հայտարարել է Չեխիայի արտգործնախարար Լուբոմիր Զաորալեկը:

«Բարդ ժամանակներ են վրա հասել. հաստատվում են այն մտավախությունները, որոնք երկար ժամանակ առկա էին՝ «Իսլամական պետության» հետ կապված,- ընդգծել է նախարարը:- Տեղի է ունեցել այն (ահաբեկչական հարձակումը Charlie Hebdo շաբաթաթերթի խմբագրության վրա), ինչը կանխորոշում է ապագան»:

Զաորալեկի կարծիքով՝ եվրոպական երկրների համար սպառնալիքի գլխավոր աղբյուրը ռազմաճակատի գծից ԻՊ-ի գրոհայինների  վերադարձն է, ինչի կապակցությամբ Եվրոպայում որոշ ժամանակ անհամեմատ կաճի հատուկ ծառայությունների ակտիվությունը: Փոխանցում է ТАСС-ը: 

Նախորդ հոդվածը‘ՌԴ դեսպանին՝ Գյումրու սպանության կապակցությամբ ընդունել են ՀՀ ԱԳՆ–ում’
Հաջորդ հոդվածը‘Մինո Ռայոլա. «Մխիթարյանի խաղաոճը համապատասխանում է «Յուվենտուս»-ին, նա կարող է դառնալ աշխարհի 10 թոփ-ակումբներից մեկի մասը»’