‘Չեխիայի գործող նախագահն ընտրությունների 2-րդ փուլում կպաշտպանի նախկին վարչապետի թեկնածությունը’

711

Չեխիայի գործող նախագահ Վացլավ Կլաուսը երկրի պատմության մեջ առաջին համապետական նախագահական ընտրությունների 2-րդ փուլում պաշտպանելու է նախկին վարչապետ Միլոշ Զեմանին, որը կմրցի  առաջին փոխվարչապետ Կարել Շվարցենբերգի հետ, հայտնում է չեխական ЧТК լրատվամիջոցը:

Չեխիայի նախագահական ընտրությունների 2-րդ փուլն անց է կացվելու հունվարի 25-ին և 26-ին:

«Ինձ համար հատկապես կարևոր է, որ նախագահ դառնա այս երկրին պատկանող մարդը, որը մեզ հետ է եղել ամենադժվար պահերին»,- ասել է Կլաուսը:

Ի տարբերությունը Զեմանի, որն ամբողջ կյանքում ապրել է Չեխոսլովակիայում, այնուհետև Չեխիայում, Շվարցենբերգը 40-ականներին ընտանքիքի հետ արտագաղթել է Ավստրիա և հայրենիք վերադարձել միայն 1989-ին:

Նախորդ հոդվածը‘Հայաստան-Թուրքմենստան հանդիպումը չի կայանա’
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսիայում Լուսնի փոշուց և Մարսի հողից գինի են պատրաստել’