‘Չեխիայի հավաքականը ժամանեց Երևան (ֆոտոշարք)’

1210

Չեխիայի հավաքականի ֆուտբոլիստները երեկ՝ մարտի 24-ի ուշ երեկոյան, ժամանեցին Երևան, որտեղ երկու օր անց տեղի կունանա 2014թ. Աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստանի դեմ կարևոր հանդիպումը:

Ֆուտբոլիստներին օդանավակայանում կային դիմավորորղ հայ երկրպագուներ, սակայն նրանց թիվը մեծ չէր: «Արսենալի» և «Չելսիի» մարզաշապիկներով մոտ տասը երկրպագուներ էին 20:20-ից սպասում Օստրավա — Երևան ուղիղ չարտերային չվերթի ինքնաթիռին, որի վայրէջքը տեղի ունեցավ մոտ 40 րոպե ուշացումով: Այս մասին հայտնում է totalfootball.am կայքը:

«Ես սիրում եմ Չեխին, բայց բալետ եմ անելու Հայաստանին»,- միանգամից արդարանում էին երեխաները, ովքեր ինչպես երևում է, վախվորած էին նույն Իտալիային դիմավորելու հետ կապված աղմուկից հետո:

Չեխերը հայտնվում էին առանց ավելորդ ժպիտների և առաջիկա խաղի նկատամբ տրամադրվածությունն արտահայտող լուրջ դեմքերով: Հումոր արեց միայն պատվիրակության տարեց անդամներից մեկը՝ մոտենալով ստորագրության սիրահարներին և բաժանելով իր ինքնագրերը: Դա զվարճացրեց ոչ միայն իր ընկերներին, այլևս ստորագրություն վերցնելու եկածներին, ովքեր չմերժեցին և իրենից էլ ինքնագիր վերցրին: Ամենից մեծ ուշադրությունը, բնականբար, հենց Պետր Չեխի և Տոմաշ Ռոսիցկու նկատմամբ էր, ոմանք էլ փորձում էին հիշել, թե ինչ էր \”էն Շախտյորի խաղացողի անունը\”: Ավելի շուտ դուրս եկավ «Չելսիի» դարպասապահը: Սիրալիր ինքնագրեր բաժանելուց հետո նա երկրպագուներին ասաց, որ հիանալի է իրեն զգում և ուղևորվեց դեպի ավտոբուս: Քիչ անց դուրս եկած Ռոսիցկին փորձում էր մերժել ինքնագրերի ու լուսանկարվելու սիրահարներին, քանի որ ձեռքին ծանր բեռ ուներ և օգնում էր պատվիրակության աշխատակցին տեղափոխել այն դեպի ավտոբուս: Սակայն երկրպագուները հասան իրենց ուզածին՝ համեստորեն, առանց վանկարկումների լուսանկարվելով իրենց սիրելի թիմերում խաղացող ֆուտբոլիստների հետ:

«Ֆուտբոլիստների համար շատ չեն»,- միմյանց հետ խոսում էին «Զվարթնոցի» անվտանգության աշխատակիցները և իրենք էլ պահը բաց չէին թողնում Չեխիայի կազմում ժամանած ամենաբարձրահասակ, ակնոցներով ֆուտբոլիստի հետ լուսանկարվելու համար:

Չեխիայի ընտրանին վաղը մարզում կանցկացնի Հանրապետական մարզադաշտում, իսկ մարտի 26-ին, 20:00-ին կկայանա հանդիպումը:

\"\"

\"\"

\"\"

\"\"

\"\"

Նախորդ հոդվածը‘Մարդու իրավունքների վիճակը Քաղաքաշինության նախարարության ոլորտում. Օմբուդսմենի զեկույց 2012’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանությունը կասկածելի ոչնիչ չի գտել Բորիս Բերեզովսկու տանը (տեսանյութ)’