‘Չեխիայի նախագահը հարբած է եկել պաշտոնական միջոցառմանը (տեսանյութ)’

1617

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը պաշտոնական միջոցառմանը ժամանել է ոչ ադեկվատ վիճակում: Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը»` վկայակոչելով RT-ը, ինտերնետում հայտված տեսանյութում նկատելի է, որ երկրի ղեկավարն այնքան էլ կառավարելի վիճակում չէ: Սրահ մտնելու ժամանակ Զեմանը ոտքի վրա է մնացել միայն պատին հենվելու շնորհիվ:

Պաշտոնական վարկածով` նախագահը վիրուսով հիվանդ է եղել: Սակայն միջոցառմանը ներկա մարդիկ կասկածի տակ են դրել Զեմանի հիվանդ լինելը:

Բլոգերներից մեկն այսպես է նկարագրել Չեխիայի առաջնորդի` Վլադիսլավյան սրահ հայտնվելը: «Նա ինտենսիվորեն օրորվում էր: Եղավ մի քանի պահ, երբ Զեմանի տատանումների ամպլիտուդը պարզապես սպառնալից էր դառնում»:

Նախագահի վիճակի մասին ակնարկել է նաև Չեխիայի ֆինանսների նախարար Միրոսլավ Կալաուսեկը` նշելով, որ դեպքն ինքն անձամբ չի տեսել, սակայն լսել է այդ մասին:

Մի քանի օր առաջ իր «վարքով» աչքի էր ընկել նաև Չեխիայի արտաքին գործերի նախարար Կարել Շվերցենբերգը, ով խորհրդարանում Չեխիայի նախագահի ելույթի ժամանակ քնել էր: Այդ ժամանակ Միլոշ Զեմանը քննադատական խոսքեր էր հնչեցնում հենց Շվարցենբերգի հասցեին:

Նախորդ հոդվածը‘ԿԸՀ. Ընտրությունները վավեր են, դիմումն է անվավեր’
Հաջորդ հոդվածը‘Գոոոոոոոոոլ. Մխիթարյանը ռեկորդ է սահմանում!!!’