‘Չեխիայի նախագահին ուզում են հայրենիքի դավաճանության մեղադրանք ներկայացնել’

720

Չեխ 27 սենատորներ պատրաստ են ստորագրել Սահմանդրական դատարանին ուղղված դիմումի տակ՝ Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսի հայտարարած համաներումն անօրինական ճանաչելու և այդպիսով նրան հայրենիքի դավաճանության համար մեղադրանք ներկայացնելու պահանջով:  Դիմումը Սահմանադրական դատարան ուղարկելու համար այն պետք է մտցնել սենատի օրակարգ և ստանալ առնվազն 27 սենատորների ձայնը, հաղորդում է  Пражский экспресс-ը: Նախաձեռնությունն ստանձնել են գործարար Կարել Յանեչեկը, 17 քաղաքացիական նախաձեռնություններ և մի շարք անվանի անձինք: Նրանք բոլորն այն կարծիքի են, թե Վացլավ Կլաուսը դավաճանել է հայրենիքին նրանով, որ դադարեցրել է այն գործերի քննությունը, որոնց գործընթացը ձգվել է ութ տարուց ավելի: Ավելի վաղ նախագահ Կլաուսը քննադատել էր սենատորների նախաձեռնությունը և հայտարարել, որ կրկին համաներում կհայտարարեր: Այդ ընթացքում բողոքի խնդրագրի տակ ստորագրել էր արդեն 73 հազար մարդ:

Նախագահ Վացլավ Կլաուսի հայտարարած համաներումը քննադատության է արժանացել, քանի որ դրա արդյունքում ազատության մեջ են հայտնվել խարդախության և կոռուպցիայի մեջ մեղադրվող անձինք, հաղորդում է Росбалт-ը:

Նախորդ հոդվածը‘Արտառոց ինքնագոլ Թուրքիայի առաջնությունում’
Հաջորդ հոդվածը‘Կառավարությունը կշարունակի ղեկավարել Տիգրան Սարգսյանը.. Արգամիչը մտքափոխ է եղել’