‘Չեխիայի նախագահի թեկնածուն քվեարկության օրը վթարի է ենթարկվել’

820

Չեխիայի նախագահի թեկնածուներից մեկը՝ երկրի ԱԳ նախարար Կարել Շվարցենբերգը ընտրության օրը ավտովթարի մեջ է ընկել, ուրբաթ տեղեկացրել են տեղական ԶԼՄ-ները:

Երկու ավտոմեքենաների բախման հետեւանքով թեկնածուն չի վնասվել, սակայն նրա ավտոմեքենան լուրջ վնասվածքներ է ստացել: Միջադեպը տեղի է ուեցել Ռակովնիկե քաղաքում, որտեղ Շվարցենբերգը մասնակցել էր քվեարկության, ընտրական տեղամասից ոչ հեռու գտնվող ճանապարհին:

Ենթադրաբար, ՃՏՊ-ը տեղի է ունեցել բարդ եղանակային պայմանների պատճառով՝ տեղացած ձյան հետեւանքով ճանապարհը պատվել էր սառույցի կեղեւով:

Չեխիայում ուրբաթ տեղի են ունեցել հանրապետության պատմության ընթացքում առաջին՝ նախագահի ընտրության ուղղակի քվեարկությունը:

Նախորդ հոդվածը‘Բոլիվիայում կթույլատրեն կոկի տերեւներ օգտագործել ծիսական նպատակներով’
Հաջորդ հոդվածը‘ԱԻՆ. Հանրապետության գրեթե բոլոր ավտոճանապարհները դժվարանցանելի են’