Չեխիայի նախագահ․ Այս տարի Ուկրաինան հակահարձակման միայն մեկ շանս ունի

265

Չեխիայի նախագահ Պյոտր Պավելը, որը նախկինում ՆԱՏՕ-ի գեներալ է եղել, Guardian  թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ ուկրաինական բանակն այս տարի հակահարձակման միայն մեկ շանս ունի։ Հետևաբար՝ նա զգուշացրել է, որ պետք չէ ՈՒԶՈՒ-ին շտապեցնել, որովհետև, ամեն դեպքում, չեխ ղեկավարի կարծիքով՝ հակահարձակման ժամանակ նրանք մեծ կորուստներ կկրեն։

«Ոմանք նրանց շտապեցնելու գայթակղությունն ունեն՝ ինչ-որ արդյունքներ ցուցադրելու համար։ Ուկրաինայի համար շատ վատ կլինի, եթե այդ հակահարձակման ժամանակ նրանք անհաջողություն կրեն, որովհետև երկրորդ  շանս չեն ունենա, համենայն դեպս՝ այս տարի»,- ասել է Պավելը։

Չեխիայի նախագահը Guardian-ին հարցազրույց է տվել Լոնդոն կատարած այցի ժամանակ, որտեղ նա այցելել էր Չարլզ III-ի թագադրման արարողությանը։ Վերջերս նա նաև եղել է Կիևում՝ Սլովակիայի նախագահ Զուզանա Չապուտովայի հետ միասին։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԱրինա Սաբալենկան՝ Մադրիդի մրցաշարի հաղթող
Հաջորդ հոդվածըԹուրքիան հրաժարվել է ԱՄՆ-ի խնդրանքով C-400 փոխանցել Ուկրաինային