‘Չեխիայում ավարտվել է ընտրությունների երկրորդ փուլը’

757

Չեխիայում փակվել են ընտրական տեղամասերը: Երկրի պատմության մեջ առաջին անգամ տեղի են ունենում նախագահի ուղիղ ընտրություններ: Նախագահի պաշտոնին հավակնում են նախկին վարչապետ, սոցիալիստ Միլոշ Զեմանը եւ ԱԳ նախարար, ազնվական Կարել Շվարցենբերգը:

Հաղթող թեկնածուն այդ պաշտոնում կփոխարինի նախագահ Վացլավ Կլաուսին, որը ղեկավարել է երկիրը տասը տարի շարունակ:

Տեղի լրատվամիջոցները նշում են, որ, չնայած ցուրտ եղանակին, քվեարկությունն աչքի է ընկել ընտրողների բարձր մասնակցությամբ:

 

 

 

Նախորդ հոդվածը‘«Իսլամատյաց» Lego-ն վրդովվեցրել է Ավստրիայի թուրքերին’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանցի պաշտոնաթող սպաները պահանջում են ռազմական ղեկավարության հրաժարականը’