‘Չեխիայում սպիտակ վագրը փախել է կենդանաբանական այգուց’

908

Չեխիայի հյուսիսում գտնվող Լիբերեց քաղաքի կենդանաբանական այգում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Այգու պարծանքը համարվող, Փարիզ անունով սպիտակ վագրը դուրս է եկել վանդակից՝  վիրավորելով 3 մարդու, հայտնում է Associated Press լրատվականը:

Կենդանաբանական այգու ղեկավարությունը ստիպված է եղել փրկարարների օգնությամբ քնաբերի մեծ չափաբաժին ներարկել կենդանուն և նրան վերադարձնել իր վանդակը:

Այգու ներկայացուցիչները հայտնում են, որ վիրավորներից մեկը ծանր վիճակով հոսպիտալացվել է: Դեռ պարզ չէ, թե ում մեղքով է գիշատիչի վանդակը բաց մնացել, և ով է պատասխանատվություն կրելու կատարվածի համար: Ամենայն հավանականությամբ՝ կատարվածի առիթով քրեական գործ կհարուցվի:

Նախորդ հոդվածը‘Էստոնիան Հայաստանում նոր դեսպան ունի ‘
Հաջորդ հոդվածը‘Gallup-ը հրապարակել է աշխարհի ամենաուրախ և տխուր երկրների ցուցակը’