‘Չեխովի անվան դպրոցի ուսուցիչը խոստանում է սկանդալային բացահայտումներ անել. Մամուլ’

1328

«Ժողովուրդի» տեղեկություններով՝ 2012թ. սեպտեմբերի 5-ին Ա.Չեխովի անվան թիվ 55 դպրոցում դարձյալ ծեծկռտուք է եղել: Այս անգամ դպրոցի ուսուցիչ Մհեր Մնացականյանն է ծեծի ենթարկել նույն դպրոցի ուսմասվար Լիլիթ Մարտիրոսյանին:

Պատճառը, ըստ թերթի, եղել է աշխատանքային կոնֆլիկտը, որից հետո Մհեր Մնացականյանն այլեւս չի աշխատում թիվ 55 դպրոցում: ՀՀ ոստիկանության հետ կապերի եւ լրատվության վարչությունից «Ժողովուրդ»-ին հայտնել են, որ 2013թ. փետրվարի 27-ին հարուցված Քրեական գործը կարճվել է քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով (հանցակազմի բացակայության հիմքով):

Իսկ թե ինչ է եղել իրականում այդ օրը, «Ժողովուրդ»-ը փորձել է պարզել հեռացած ուսուցիչ Մհեր Մնացականյանից: «Այո, նման բան եղել է, սակայն հիմա ես երկրում չեմ: Խոստանում եմ, վերադառնամ՝ սկանդալային բացահայտումներ կանեմ»,-ասել է դպրոցի նախկին ուսուցիչը:

Թերթը հիշեցնում է, որ նույն դպրոցում ապրիլի 23-ին տնօրենը ծեծի էր ենթարկել աշակերտուհիներից մեկի ուկրաինուհի ծնողին:

Նախորդ հոդվածը‘«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ դարձավ Մանուել Պելեգրինին’
Հաջորդ հոդվածը‘Յուրի Վարդանյանը ստել է կառավարության նիստում.Մամուլ’