‘Չեմպիոնների լիգայի հաղթողը կվաստակի 37մլն եվրո’

825

Եվրոպական ֆուտբոլային միությունը  հաստատել է 2014-2015 մրցաշրջանի շահույթի բաշխման կառուցվածքը:

ՈՒԵՖԱ-ն հաստատել է 2014-2015 թթ. Չեմպիոների լիգայի և ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի մրցաշարերի մասնակիցների միջև շահույթի բաշխման կառուցվածքը: Ընդհանուր գումարը կազմում է շուրջ 1,34 միլիարդ եվրո: Այս մասին տեղեկացնում է կազմակերպության պաշտոնական կայքը:

Չեմպիոնների լիգայի 2014-2015թթ. խմբային փուլի բոլոր 32 մասնակիցները  կստանան նվազագույնը 8,6 մլն եվրո: Մրցաշարի հաղթողին կհասնի 37,4 մլն եվրո՝ ավելացրած նաև պարգևավճար:

Չեմպիոնների լիգայի մասնակիցները, բացի  8,6 մլն եվրոյից, որը նախատեսվում է խմբային փուլին մասնակցության համար, կստանան նաև տարբեր պարգևավճարներ: Oրինակ, հաղթանակը ակումբային գանձարանը կհարստացնի 1 մլն եվրոյով, ոչ ոքին՝ 500 մլն-ով:Մասնակցությունը 1/8 եզրափակչին թիմին կբերի 3,5 մլն եվրո, քառորդ եզրափակչին՝ 3,9 մլն, իսկ կիսաեզրափակչին՝4,9 մլն: Չեմպիոնների լիգայի հաղթողը լրացուցիչ կստանա 10,5 մլն եվրո, իսկ եզրափակչի մյուս մասնակիցը՝ 6,5 մլն:

Ազգային առաջնությունների բոլոր հաղթողները, որոնք չեն հայտնվել Չեմպիոնների լիգայի խմբային փուլում, կստանան 200 հազարական եվրո: Այն թիմերին, որոնք ընտրական առաջին փուլից են դուրս մնացել կհասնի 150 հազարական եվրո, երկրորդ փուլից դուրս մնացածներին՝  175 եվրո, իսկ երրորդից՝ 200 հազարական եվրո:

Նախորդ հոդվածը‘Արտաշատում 2-հազարամյա վաղեմության որմնանկարներ են հայտնաբերվել’
Հաջորդ հոդվածը‘Սահմանադրական բարեփոխումները ժողովրդավարության զարգացման «հոմանիշը» չեն’