‘Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը սարքա՞ծ է եղել. Ֆոտո’

929

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը արդեն հասցրել է մեծ աղմուկ բարձրացնել եւ տարատեսակ խոսակցությունների առիթ հանդիսանալ:

Բանն այն է, որ երեկ տեղի է ունեցել վիճակահանության միջոցառման փորձը, որի ժամանակ ստացված զույգերը ամբողջությամբ համընկել են այսօրվա զույգերի հետ: Երեկվա փորձը ուղիղ եթերով հեռարձակել էր Sky Sports-ը եւ կադրում հայտնվել է էկրանը, որտեղ ներկայացված են եղել 1/8 եզրափակիչի զույգերը, որոնք ստացվել էին վիճակահանության փորձի ժամանակ:

Դժվար է ասել, թե նման զուգադիպության հավանականությունը որքան է, թերեւս միլիոնից մեկ: Այնպես որ այս պատմությունը դեռ երկար է հիշվելու որպես արտառոց:

Վերեւում՝ այսօրվա վիճակահանության արդյունքները:

Ներքեւում՝ երեկվա փորձնական վիճակահանության արդյունքները

\"\"

Նախորդ հոդվածը‘ՄԱԿ-ի դատարանը նախկին նախարարին դատապարտել է 35 տարվա կալանքի՝ ցեղասպանության համար ‘
Հաջորդ հոդվածը‘Հեռուստաընկերությունները սահմանել են քաղաքական գովազդի գները’