Չեմպիոնների լիգա․ Հայտնի են փլեյ-օֆֆի բոլոր մասնակիցները

115
PSG's Randal Kolo Muani, right, and Dortmund's Karim Adeyemi challenge for the ball during the Champions League Group F soccer match between Borussia Dortmund and Paris Saint-Germain at the Signal Iduna Park in Dortmund, Germany, Wednesday, Dec. 13, 2023.,Image: 829273316, License: Rights-managed, Restrictions: This content is intended for editorial use only. For other uses, additional clearances may be required., Model Release: no, Pictured: Karim Adeyemi,Randal Kolo Muani

Ավարտվեց Չեմպիոնների լիգայի 2023/24 թթ․ մրցաշրջանի խմբային փուլը։

8 խմբերից փլեյ-օֆֆ դուրս եկան առաջին 2 տեղերը զբաղեցրած երկու թիմերը։

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի բոլոր մասնակիցները՝

Առաջին տեղ գրաված թիմերը՝ «Բավարիա», «Արսենալ», «Ռեալ», «Ռեալ Սոսյեդադ», «Ատլետիկո», «Բորուսիա» Դորտմունդ, «Մանչեսթեր Սիթի», «Բարսելոնա»

Երկրորդ տեղ գրաված թիմերը՝ «Կոպենհագեն», ՊՍՎ, «Նապոլի», «Ինտեր», «Լացիո», ՊՍԺ, «Լայպցիգ», «Պորտու»:

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը կկայանա երկուշաբթի՝ դեկտեմբերի 18-ին, Նիոնում (Շվեյցարիա) և կմեկնարկի Երևանի ժամանակով 15։00-ին։

Նույն խմբից փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճած ակումբները չեն կարողանա հանդիպել միմյանց 1/8 եզրափակիչում։ Նաև այս փուլում նույն երկրի թիմերը չեն կարողանա խաղալ միմյանց դեմ։

Չեմպիոնների լիգայի 2023/24 մրցաշրջանի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան փետրվարի 13-ին, 14-ին, 20-ին և 21-ին, իսկ պատասխան խաղերը՝ մարտի 5-ին, 6-ին, 12-ին և 13-ին։

Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանի եզրափակիչը կկայանա Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում՝ 2024 թվականի հունիսի 1-ին։

Նախորդ հոդվածըԱրա Թադեւոսյան. Լեգենդը պիտի ողջ մնար, բայց մենք դա չարեցինք
Հաջորդ հոդվածըՀռիփսիմե Խուրշուդյանը՝ Դոհայի Գրան պրիի հաղթող, Տաթև Հակոբյանը՝ բրոնզե մեդալակիր