‘Չեմպիոնների լիգա. «Բավարիան» հաղթեց «Մանչեսթր Սիթի»-ին, «Ռոման» խփեց 5 գոլ, «Պորտուն»՝ 6 (տեսանյութ)’

1010

Խաղավարտին մոտ մյունխենցիներին հաջողվեց հասնել հաղթական արդյունքի:

Մյունխենում գերմանական «Բավարիան» նվազագույն՝ 1:0 հաշվով դժվարին հաղթանակ տարավ Անգլիայի չեմպիոնի՝ «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ: Հաղթական գոլը վերջին րոպեին խփեց «Մանչեսթեր Սիթիի» նախկին պաշտպան Ժերոմ Բոատենգը՝ դառնալով եվրագավաթներում մյունխենցիների 800-րդ գոլի հեղինակը:

«Բավարիան» նկատելի առավելություն ուներ մեկնարկում, բայց առաջին խաղակեսում չօգտագործեց մի քանի գոլային պահ: Ընդմիջումից հետո էլ Խոսեպ Գվարդիոլայի թիմն ավելի մոտ էր հաղթանակին, որին հասավ խաղավարտից վայրկյաններ առաջ:

1-0՝ Ջերոմ Բոատենգ 89՛

ԲԱՎԱՐԻԱ. 1.Մանուել Նոյեր, 5.Մեհդի Բենատիա (4.Դանթե, 85), 13.Ռաֆինյա (14.Կլաուդիո Պիսարո, 84), 17.Ջերոմ Բոատենգ, 21.Ֆիլիպ Լամ, 3.Չաբի Ալոնսո, 18.Խուան Բեռնատ, 19.Մարիո Գյոտցե, 27.Դավիդ Ալաբա, 9.Ռոբերտ Լեվանդովսկի, 25.Թոմաս Մյուլեր (10.Արյեն Ռոբեն, 76)

ՄԱՆՉ. Ս.. 1.Ջո Հարտ, 3.Բակարի Սանյա, 4.Վենսան Կոմպանի, 22.Գաել Կլիշի, 26.Մարտին Դեմիկելիս, 8.Սամիր Նասրի (7.Ջեյմս Միլներ, 58), 15.Խեսուս Նավաս (11.Ալեքսանդր Կոլարով, 88), 21.Դավիթ Սիլվա, 25.Ֆերնանդինյու, 42.Յայա Տուռե, 10.Էդին Ջեկո (16.Սերխիո Ագուեռո, 74)

 

Զգուշացում՝ Էդին Ջեկո 41՛ (Մ), Վենսան Կոմպանի 45՛ (Մ) ;Մրցավար՝ Ալբերտո Ունդիանո Մալյենկո (Իսպանիա)

57

ԳՆԴԱԿԻ %

43

22 (9)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

7 (2)

8

ՏՈՒԳԱՆՔ

16

6

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

4

3

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

2

Խմբի մյուս խաղում «Ռոման» Հռոմում 5:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ Մոսկվայի ԲԿՄԱ-ի նկատմամբ:

H խմբում պորտուգալական «Պորտուն» տանը 6 անպատասխան գնդակ ուղարկեց բելառուսական ԲԱՏԷ-ի դարպասը, իսկ Բիլբաոյի «Աթլետիկի» և Դոնեցկի «Շախտյորի» միջեւ Իսպանիայում կայացած խաղում գոլեր չգրանցվեցին՝ 0:0:

Նախորդ հոդվածը‘Մուկուչյանը սովորեցնում է ղարաբաղցիներին՝ ինչպես «ճիշտ փոխել» օրենսգիրքը ‘
Հաջորդ հոդվածը‘Սակավաջրության պատճառով մեծացել է ջրօգտագործողների շահերի բախումը ‘