‘Չեմպիոնների լիգա. հայտնի են կիսաեզրափակչի զույգերը’

1569

Նյոնում գտնվող ՈւԵՖԱ-ի գրասենյակում կայացավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի վիճակահանությունը: Եզրափակչի ուղեգրերի համար կպայքարեն հետևյալ զույգերը.

  • «Մանչեսթեր Սիթի» — «Ռեալ Մադրիդ»
  • «Ատլետիկո Մադրիդ» — «Բավարիա»

Կիսաեզրափակչի առաջին խաղերը կայանալու են ապրիլի 26-ին և 27-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ մայիսի 3-ին և 4-ին: Մրցաշարի եզրափակիչ խաղը կայանալու է մայիսի 28-ին, Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում: Եզրափակչում դաշտի տիրոջ կարգավիճակով հանդես է գալու «Մանչեսթեր Սիթի»-«Ռեալ Մադրիդ» զույգի հաղթողը: 

Հիշեցնենք, որ 1/4 եզրափակչում «Ռեալը» հաղթել է «Վոլֆսբուրգին», «Մանչեսթեր Սիթին»՝ «Պարի Սեն Ժերմենին», «Բավարիան»՝ «Բենֆիկային», իսկ «Ատլետիկոն»՝ գործող գավաթակիր «Բարսելոնային»:

Նախորդ հոդվածը‘Հայտնի են Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ փուլի զույգերը’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնայում» կոնֆլիկտային իրավիճակ է ստեղծվել ‘