‘Չեմպիոնների լիգա. հայտնի են 1/4 եզրափակչի զույգերը’

1530

Նյոնում գտնվող ՈւԵՖԱ-ի գրասենյակում կայացավ Չեմպիոնների լիգայի 2015-16թթ. խաղարկության քառորդ եզրափակիչ փուլի վիճակահանությունը:

1/8 եզրափակիչ փուլի արգելքը հաղթահարել էին «Վոլֆսբուրգը», «Ռեալը», «Պարի Սեն Ժերմենը», «Բենֆիկան», «Ատլետիկոն», «Մանչեսթեր Սիթին», «Բարսելոնան» և «Բավարիան»: Կիսաեզրափակիչ փուլի ուղեգրերի համար պայքարելու են հետևյալ զույգերը.

  • «Վոլֆսբուրգ» — «Ռեալ Մադրիդ»
  • «Բավարիա» — «Բենֆիկա»
  • «Բարսելոնա» — «Ատլետիկո Մադրիդ»
  • «Պարի Սեն Ժերմեն» — «Մանչեսթեր Սիթի»:

1/4 եզրափակիչ փուլի առաջին խաղերը կայանալու են ապրիլի 5-ին և 6-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ ապրիլի 12-ին և 13-ին: Նշենք նաև, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը կայանալու է մայիսի 28-ին, Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում:

Նախորդ հոդվածը‘Թուրքիան շանտաժի է ենթարկում ԵՄ-ին’
Հաջորդ հոդվածը‘Հայտնի են Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակչի զույգերը’