‘Չեմպիոնների լիգա. «Շիրակի» մրցակիցը կլինի Սան-Մարինոյի չեմպիոնը’

782

Շվեյցարական Նյոնում կայացած Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին երկու փուլերի վիճակահանության արդյունքում Հայաստանի չեմպիոն «Շիրակի» մրցակցը կլինի Սան-Մարինոյի չեմպիոն՝ «Տրե Պենեն»:

«Շիրակը» իր մրցելույթները սկսելու է որակավորման 1-ին փուլից, որտեղ ընդգրկված են են ՈւԵՖԱ-ի անդամ երկրներից չորս ամենացածր վարկանիշ ունեցողները՝ Հայաստանը, Սան-Մարինոն, Անդորրան եւ Ֆարերյան կղզիները: Այս չորս երկրների չեմպիոններից երկուսը դուրս կգան արդեն 2-րդ փուլ: Թույլերի խմբի մյուս զույգը կազմել են «Ստրեյմուրը» (Ֆարերներ) եւ «Լուսիտանսը» (Անդորրա):

Իսկ ահա սան-մարինացիների արգելքը  հաղթահարելու դեպքում «Շիրակի» հաջորդ մրցակիցը արդեն բավական լուրջ թիմ է լինելու՝ սերբական «Պարտիզանը»:

Նշենք, որ որակաորման 1-ին փուլի հանդիպումները տեղի կունենան հուլիսի 2/3-ին եւ 9/10-ին, իսկ 2-րդ փուլի հանդիպումները՝  հուլիսի 16/17-ին և 23/24-ին:

Նախորդ հոդվածը‘Թուրքիայում անցկացվել է գեյ-շքերթ՝ ի պաշտպանություն հակակառավարական ցույցերի’
Հաջորդ հոդվածը‘Տաշիրի Կարենի նախագահական երազները՝ քնած եւ արթմնի ‘