‘Չեմպիոնների լիգա. «Սելթիկը» կամային հաղթանակ տարավ «Սպարտակի» նկատմամբ’

1042

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երկրորդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» սեփական հարկի տակ պարտություն կրեց շոտլանդական «Սելթիկից»՝ 2:3:

Հանդիպման հաշիվը բացեցին շոտլանդացիները, սակայն հետագայում «Սպարտակը» Էմենիկեի երկու գոլի շնորհիվ առաջ անցավ: 63-րդ րոպեին վերջին հույսի խախտման համար դաշտից հեռացվեց «Սպարտակի» պաշտպան Ինսուրալդեն, ինչը փոխեց հանդիպման ընթացքը: «Սելթիկը» երկու անգամ գրավեց մոսկվացիների դարպասը եւ հաղթեց:

Այս հաղթանակից հետո «Սելթիկը» վաստակեց չորս միավոր (հիշեցնենք, որ 1-ին տուրում «Սելթիկը» 0:0 էր խաղացել «Բենֆիկայի» հետ: «Սպարտակը» երկրորդ անգամ պարտվեց:  G խմբում դեռ չի կայացել «Բենֆիկա»  — «Բարսելոնա» հանդիպումը:

Չեմպիոնների լիգա. խմբային մրցաշար, 2-րդ տուր

«Սպարտակ» — «Սելթիկ»՝ 2:3

Նախորդ հոդվածը‘«Արմավիան» վերականգնում է Sukhoi Superjet-100 օդանավի շահագործումը ‘
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյանը ԵԽ Նախարարների կոմիտեից Մարտի 1-ի սպանությունների վերաբերյալ պարզաբանում է պահանջել ‘