‘
Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի 3-րդ տուրում, G խմբում Մոսկվայի «Սպարտակը» սեփական դաշտում 2:1 հաշվով առավելության հասավ Լիսաբոնի «Բենֆիկայի» նկատմամբ:
Խաղի հաշիվը 3-րդ րոպեին բացեց «Սպարտակի» կիսապաշտպան Խուրադոն: 33-ր րոպեին Լիման հավասարեցրեց հաշիվը, իսկ 43-րդ րոպեին հյուրերից Ժարդելը գրավեց սեփական դարպասը:
Այս հաղթանակից հետո «Սպարտակը» վաստակեց 3 միավոր: «Բենֆիկան» առայժմ 1 միավոր ունի:
Չեմպիոնների լիգա. խմբային մրցաշար
«Սպարտակ» — «Բենֆիկա»` 2:1
Կարիոկա՝ 3, Ժարդել՝ 43 (ինքնագոլ) – Լիմա՝ 33
‘