‘Չեմպիոնների լիգա. D խումբ. «Բորուսսիան» հաղթեց «Արսենալին» (տեսանյութ)’

799

Յուրգեն Կլոպը առանց դժվարության հաղթեց Լոնդոնից եկած «զինագործներին»:

Դորտմունդի «Բորուսիան» Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում մեկնարկեց հաղթանակով՝  Դորտմունդում 2:0 հաշվով առաջ անցնելով Լոնդոնի «Արսենալից»:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ողջ խաղին և բավական ակտիվ էր հատկապես  առաջին խաղակեսում: Արդեն 5-րդ րոպեին Մխիթարյանը կարող էր վաստակել 11 մետրանոց հարված, սակայն գլխավոր մրցավարը կեղծ արարք տեսավ նրա գործողություններում և դեղին քարտ ցույց տվեց: Մեկնարկում Յուրգեն Կլոպի թիմի առավելությունը նկատելի էր, սակայն անգլիացիների դարպասի մոտ իրական գոլային պահեր չէին ստեղծվում: Գոլային պահ ունեցավ նաև Հենրիխը, սակայն հարվածը շեղ էր: Թվում էր, թե առաջին խաղակեսը կավարտվի 0:0 հաշվով, բայց վերջին րոպեին իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեն բացեց հաշիվը և  «Բորուսիան» ընդմիջման գնաց հաղթական հաշվով:

Երկրորդ խաղակեսում դորտմունդցիները շատ արագ խփեցին երկրորդ գոլը, որի հեղինակ դարձավ Պյեր-Էմերիկ Օբամեյանգը: Այս անգամ ևս Հենրիխ Մխիթարյանն ունեցավ գոլային պահեր, սակայն նրան չհաջողվեց գրավել դարպասը, իսկ «Բորուսիան» պահպանեց հաղթական հաշիվը:

D խմբի մյուս խաղում բելգիական «Անդերլեխտը» Ստամբուլում ոչ ոքի խաղաց թուրքական «Գալաթասարայի» հետ՝ հաղթանակը բաց թողնելով ավելացված ժամանակում՝ 1:1:

ԲՈՐՈՒՍԻԱ Դ.-ԱՐՍԵՆԱԼ

2-0 (1-0)

MC

1-0՝ Չիրո Իմոբիլե 45՛, 2-0՝ Պյեր Օբամեյանգ 48՛

 

ԲՈՐՈՒՍԻԱ Դ.. 1.Ռոման Վայդենֆելլեր, 4.Նեվեն Սուբոտիչ, 25.Սոկրատիս Պապաստատոպուլոս, 29.Մարսել Շմելցեր (14.Միլոշ Յոյիչ, 79), 37.Էրիկ Դուրմ, 5.Սեբաստյան Կել (28.Մաթիաս Հինտեր, 46), 6.Սվեն Բենդեր, 10.Հենրիխ Մխիթարյան, 19.Կեվին Գրոսկրոյց, 9.Չիրո Իմոբիլե (20.Ադրիան Ռամոս, 86), 17.Պյեր Օբամեյանգ

ԱՐՍԵՆԱԼ. 1.Վոյցեխ Շչեսնի, 3.Կիրան Գիբս, 4.Պեր Մերտեսակեր, 6.Լորան Կոսյելնի, 39.Էկտոր Բելյերին, 8.Միկել Արտետա (9.Լուկաս Պոդոլսկի, 77), 10.Ջեկ Ուիլշեր, 11.Մեսութ Յեզիլ (15.Ալեքս Չեմբերլեն, 62), 16.Աարոն Ռեմսի (19.Սանտի Կասորլա, 62), 17.Ալեքսիս Սանչես, 29.Դանի Ուելբեք

Զգուշացում՝ Հենրիխ Մխիթարյան 5՛ (Բ), Մեսութ Յեզիլ 54՛ (Ա), Ջեկ Ուիլշեր 88՛ (Ա) ; Մրցավար՝ Օլեգարիո Բենկերենկա (Պորտուգալիա)

 

47

ԳՆԴԱԿԻ %

53

24 (7)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

4 (1)

10

ՏՈՒԳԱՆՔ

16

7

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

1

2

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

4

Նախորդ հոդվածը‘Հոսանքազրկումներ Երևանում եւ այլ մարզերում’
Հաջորդ հոդվածը‘Եղանակ. Երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ’