‘«Չենք լռելու»-ի տեսանյութի զինվորին Մոսկվայում բուժելու ծախսերը ստանձնել է ՊՆ-ն’

1091

Նոյեմբերի 5-ին «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը տեսանյութ էր տարածել, որում ժամկետային զինծառայող ԱրթուրՔոչարյանի ծնողները պատմում էին, թե ինչպես են արյան սուր հիվանդության հայտնաբերումից հետո իրենց որդուն վաղաժամ զորացրել՝ հրաժարվելով հոգալ արտերկրում բուժման ծախսերը: Նույն տեսանյութում զինվորի հայրը՝ Ռոմիկ Քոչարյանը, սուր քննադատության էր ենթարկել ՊՆ-ին նման վերաբերմունքի համար: «Սա՞ է այս երկրի վերաբերմունքն իր զինվորի հանդեպ: «Զինուժով» նայում ենք՝ փառաբանում են: Ամոթ չե՞ք անում, որ այսպիսի խաղաքարտ եք տալիս ադրբեջանցիների ձեռքը : ՊՆ-ի գեներալները հարյուրհազարավոր դոլար արժողությամբ ջիփերով են ման գալիս, իսկ մահամերձ զինվորի բուժման համար գումար չկա՞: Պաշտպանության նախարարն իմ որդուն լավ ծառայության համար ժամացույց էր նվիրել: Քանի՞ գրոշի արժեք ունի այդ ժամացույցն այսօր»,- ասել էր նա:

Այսօր նախաձեռնությունը տեղեկացավ, որ պաշտպանությաննախարարությունը վերջապեսստանձնելէզինծառայողիբուժմանողջծախսերը: Երիտասարդը տեղափոխվել է Մոսկվա և այժմ գտնվում էԴմիտրի Ռոգաչովիանվանարյունաբանականկենտրոնում: Նրա բուժման արժեքն է 50.000 ԱՄՆ դոլար:

Նախորդ հոդվածը‘Լևոն Զուրաբյան. Եթե ուզում են անցկացնել նորմալ ընտրություններ, թող ընդունեն այս փոփոխությունները’
Հաջորդ հոդվածը‘Հույները սուրճը լցրել են Գերմանիայի հյուպատոսի վրա’