‘Չենք լռելու. ՊՆ-ն զինծառայողին ուղարկել է Մոսկվա բուժվելու, իսկ այժմ չի փոխանցում բուժման գումարը’

882

Քիչ առաջ «Չենք լռելու» նախաձեռնությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է.

Հարգելի լրագրողներ,

Հայտնում ենք Ձեզ, որ «Չենք լռելու»-ի հետ կապ է հաստատել արյան հիվանդության բուժման նպատակով Մոսկվա տեղափոխված Նուբարաշենի զորամասի զինվոր Արթուր Քոչարյանը հայրը՝ Ռոմիկ Քոչարյանը, հայտնելով, որ ՊՆ-ն, հակառակ տված խոստման, չի փոխանցում արյան հիվանդությամբ տառապող իր որդու բուժման համար խոստացված գումարը: Քոչարյանը նշել է, որ ՊՆ-ից գումարը փոխանցելու երաշխիքներ են տվել մոսկովյան կլինիկային, իսկ հիմա չեն պատասխանում անգամ հեռախոսազանգերին:

Հիշեցնենք, որ ՊՆ բուժվարչության պետ Արտաշես Փարսադանյանը Pastinfo գործակալությանը նոյեմբերի 15-ին հայտարարել էր, որ պաշտպանության նախարարությունը ստանձնել է զինծառայողի բուժման ողջ ծախսերը:
 
Հայտնում ենք Ձեզ զինվորի հոր մոսկովյան հեռախոսահամարը. +7910 414 46 74:


Հարգանքով՝
«Չենք լռելու» նախաձեռնություն


Նախորդ հոդվածը‘Արմեն Մարտիրոսյան. Ցանկացած քաղաքական ուժի հետ, ցանկացած օրակարգով պատրաստ ենք հանդիպել’
Հաջորդ հոդվածը‘Գազայի հատվածում Իսրայելը դիմակայում է ոչ թե ՀԱՄԱՍ շարժմանը, այլ Իրանին’