‘Չեչնիայում մարգարեի անունով անվանակոչված երեխաների համար ընտանիքներին կտրվի հազարական դոլար’

792

Ահմադ Հաջի Կադիրովի անվան տարածաշրջանային հասարակական հիմնադրամը որոշում է կայացրել հազաականր դոլար տրամադրել այն ընտանիքներին, ովքեր երկուշաբթի օրը ծնված իրենց երեխաներին կանվանակոչեն Մուհամեդ մարգարեի անունով: Այդ մասին հաղորդագրությունը հրապարակվել է կառավարության պաշտոնական կայքում: Նախաձեռնությունը նվիրված է Մուհամեդ մարգարեի ծննդյան օրվան, որը նշվում է այսօր՝ հունվարի 13-ին:

Ավելի վաղ դրա մասին հայտնել էր երկրի ղեկավար Ռամզան Կադիրովը Instagram-ի իր էջում: Որոշումը կայացրել է վերջինիս մայրը, որը ղեկավարում է հիշյալ հիմնադրամը, փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Արբուզով. Ուկրաինան ամեն ինչ կանի՝ այս տարի ԵՄ ասոցացման համաձայնագիրը ստորագրելու համար’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանում Հարվարդի շրջանավարտների ակումբը նոր նախագահ է ընտրել’