‘
«Չեք տեսնում՝ թքած ունեմ ձեր օրենքի վրա։ Դրա համար եմ ստեղ։ Դուրս գամ, մի հատ էլ եմ թքելու»։ Այսօր՝ նոյեմբերի 5-ին ձերբակալված քաղբանտարկյալների գործով հերթական դատական նիստի ժամանակ, նման հայտարարություն է արել Շանթ Հարությունյանն այն բանից հետո, երբ ոստիկանները պնդել են, թե վերջինիս որդին՝ Շահենը, իրավունք չունի նրա գիրկը նստել։ Epress.am-ի փոխանցմամբ՝ոստիկանները պատճառաբանել են, թե դա օրենքով արգելված է:
Շանթ Հարությունյանի խոսքով՝ ոստիկաններն ամեն կերպ փորձում են ցույց տալ, որ մարդկային զգացմունքներ չունեն։
Քաշքշոցից հետո Հարությունյանին հեռացրել են դատարանի դահլիճից։ Դրանից հետո մեղադրյալ 13 քաղբանտարկյալներից մի քանիսը, ի նշան բողոքի՝ կանգնել են նստարաններին։
Որոշ ժամանակ անց դահլիճ վերադառնալով՝ Շանթ Հարությունյանը հայտարարել է՝ «ոստիկանության համազգեստով մի ԿԳԲ բոզ», ով չի ներկայանում անուն ազգանունով, ամեն անգամ դատարանում սպառնում է իրեն, որ մի հոդված ավելացնելու է իր գործին, և դա անում է ոստիկանների, հարազատների ներկայությամբ։
‘