Չեֆերին. Ինձ չի անհանգստացնում ԱՊԼ-ի ֆինանսական գերակայությունը

266

ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինն ասել է, որ իրեն չի անհանգստացնում Անգլիայի Պրեմիեր լիգայի ֆինանսական գերակայությունը։

«Դա ինձ չի անհանգստացնում: Կարծում եմ, որ Պրեմիեր լիգան պարզապես լավ է աշխատում, և մյուս առաջնությունները պետք է ձգտեն ավելի լավը լինել:

Լավ նորությունն այն է, որ այս մրցաշրջանից դուք կարող եք ձեր եկամտի մինչև 70%-ը ծախսել աշխատավարձերի վրա։ Ի վերջո, մենք տեսնում ենք, որ որոշ ակումբներ այժմ ծախսում են եկամտի 200%-ը աշխատավարձերի վրա, ուստի նրանք մեծ խնդիրներ ունեն։

Կարո՞ղ ենք բոլորին թույլ տալ ծախսել այնքան, որքան ՊՍԺ-ն կամ «Մանչեսթեր Սիթին»,- ասել է ՈւԵՖԱ-ի նախագահը Գարի Նևիլի հետ հարցազրույցում։

Նախորդ հոդվածըՇախմատի կանանց ԵԱ․ Հայաստանը կունենա 6 մասնակից
Հաջորդ հոդվածըԹուրքիան մտադիր է միջոցներ ձեռք առնել պատժամիջոցների շրջանցումը կանխելու ուղղությամբ