‘ՉԺՀ ԱԳՆ-ն ԱՄՆ-ին կոչ է արել չեղարկել զենքի մատակարարումը Թայվանին’

1781

Չինաստանը խիստ նկատողություն է արել ԱՄՆ-ին՝ Թայվանին 2,2 մլրդ դոլարի տանկերի և «Սթինգեր» համակարգերի մատակարարման վերաբերյալ Վաշինգտոնի որոշման կապակցությամբ։

Ինչպես ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, ԱՄՆ-ը պետք է հնարավորինս արագ չեղարկի այդ գործարքը։

«Նման գործողությունները լուրջ միջամտություն են Չինաստանի ներքին գործերին, դրանք նաև խախտում են ՉԺՀ ինքնիշխանությունը և նրա շահերն անվտանգության ոլորտում։ Մենք դատապարտում ենք այդ գործողությունները և հանդես ենք գալիս դրանց դեմ։ Մենք խիստ նախազգուշացում ենք ուղարկել ամերիկյան կողմին»,- ընդգծել է դիվանագետը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածը‘ԶԼՄ․ Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը Ասանժին լրտեսել են’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայում 176 զինվորականների ձերբակալության օրդեր է տրվել’