ՉԺՀ ԱԳՆ-ն պատրաստ է օգնել Մոնղոլիային

346

Չինաստանը պատրաստ է անհրաժեշտ օգնություն տրամադրել Մոնղոլիայի իշխանություններին ածուխի գողության հետաքննության հարցում, ճեպազրույցում երեքշաբթի հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը՝ մեկնաբանելով բողոքի ցույցերը Ուլան Բատորում։

Մի քանի հազար մասնակիցներով ցույցը երկուշաբթի կայացել է Մոնղոլիայի մայրաքաղաքում, կառավարության պալատի մոտ, 1,8 մլրդ դոլարի ածուխի գողության վերաբերյալ հաղորդումների ֆոնին։ Ինչպես հաղորդվել է, ցույցերը երրորդ օրն է՝ շարունակվում են, և դրանց մասնակիցների տրամադրություններն «ավելի ու ավելի ագրեսիվ են դառնում»։

«Լինելով հարևան բարեկամական երկիր՝ մենք համոզված ենք, որ Մոնղոլիայի իշխանությունները հետաքննություն կանցկացնեն և համապատասխան միջոցները ձեռք կառնեն այդ գործով»,- ասել է դիվանագետը՝ պատասխանելով  Մոնղոլիայում ցույցերին Չինաստանի դիրքորոշումը մեկնաբանելու խնդրանքին։

Մոնղոլիան Չինաստան է ուղարկում իր արտահանության մոտավորապես 86 տոկոսը, այդ ծավալի կեսից ավելին ածուխն է կազմում։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԶանգվածային ցույցեր Մոնղոլիայում
Հաջորդ հոդվածըԱվանդական ուղղագրությամբ գրվածը ճիշտ կարդալու կանոններ [10 դեպք]