ՉԺՀ նախագահը առաջին անգամ վերընտրվել է երրորդ ժամկետում

225

Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի (խորհրդարան) 14 գումարման առաջին նստաշրջանի պատվիրակները ուրբաթ օրը Սի Ձինպինին ընտրել են ՉԺՀ նախագահի և ՉԺՀ Կենտրոնական ռազմական խորհրդի ղեկավարի պաշտոնում՝ աննախադեպ՝ երրորդ հնգամյա ժամկետով։

Վերլուծաբանները երրորդ ժամկետի գնալու՝ Սի Ձինպինի ծրագրերի մասին խոսում էին դեռևս 2018 թ․, երբ ՉԺՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցվեցին, որոնք թույլ էին տալիս միևնույն անձին պետության ղեկավարի պաշտոնն զբաղեցնել անսահմանափակ անգամներ (նախկինում դա սահմանափակվում էր երկու հնգամյա ժամկետով)։

2022 թ․ հոկտեմբերին Չինաստանի Կոմկուսի XX համագումարից հետո Սի Ձինպինը երրորդ ժամկետով ընտրվել էր կուսակցության ղեկավարի՝ Կոմկուսի ԿԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Թեպետ Կոմկուսի կանոնադրությունը ԿԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար ժամկետի քանակի սահմանափակումներ չունի, և Սի Ձինպինի վերընտրությունն սպասելի էր, սակայն դա ընդամենը ավելացրել էր փորձագետների համոզմունքը, որ 2023 թ․ մարտին նա կրկին զբաղեցնելու է պետության ղեկավարի պաշտոնը։

Հունիսին Սի Ձինպինը կդառնա 70 տարեկան։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՀրաձգություն Համբուրգի «Եհովայի վկաների» կենտրոնում․ կա յոթ զոհ
Հաջորդ հոդվածըԱՄՆ-ն պաշտպանում է Ուկրաինայի հարցով ՄՔԴ-ի հետաքննությունը