ՉԺՀ-ն պատրաստ է ՌԴ-ի հետ միասին կարգավորել ճգնաժամը

221

ՉԺՀ արտաքին գործերի նախարար Ցին Գանը Գոա նահանգում իր ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը հայտարարել է, որ չինական կողմը պատրաստ է Ռուսաստանի հետ փոխգործակցությամբ շոշափելի ավանդ ներդնել ուկրաինական ճգնաժամի կարգավորման գործում։

Այդ մասին ուրբաթ հաղորդել է Չինաստանի ԱԳՆ-ն։

«Չինաստանը ջանադրաբար կհամագործակցի խաղաղ բանակցություններն առաջ մղելու հարցում։ Մենք պատրաստ ենք Ռուսաստանի հետ շփումների և համակարգման միջոցով  շոշափելի ավանդ ներդնելու ուկրաինական ճգնաժամի հաղթահարման հարցում»,- Ցին Գանի խոսքն է մեջբերում գերատեսչության կայքում։

Չինացի դիվանագետը նշել է, որ ՉԺՀ-ն ձգտում է գործնականում իրականացնել այն կարևոր կոնսենսուսը, որը ձեռք է բերվել Սի Ձինպինի և Վլադիմիր Պուտինի միջև՝ ՉԺՀ-ի նախագահի՝ մարտին Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի արդյունքում ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԿադիրով․ Կրեմլի վրա անօդաչուների գրոհը չի փոխի «հատուկ ռազմական գործողության» ընթացքը
Հաջորդ հոդվածը«Մասթերս»․ Ցիցիպասը պարտվեց 65-րդ ռակետ Յան-Լենարդ Շտրուֆին