‘Չիլավերտ. Մեսսին գերազանցում է բոլորին’

919

Պարագվայի հավաքականի նախկին դարպասապահ Խոսե Լուիս Չիլավերտը կասկածներ չունի ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողի հարցում: Չիլավերտը կարծում է, որ Արգենտինայի հավաքականի և «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին գերազանցում է Պելեի և Դիեգո Մարադոնայի նման լեգենդներին:

«Մեսսին գերազանցում է բոլորին: Երկրորդ հորիզոնականում Մարադոնան է, իսկ երրորդ և չորրորդ տեղերում Պելեն և Ալֆրեդո դի Ստեֆանոն: Հինգերորդ հորիզոնականում կնշեմ Յոհան Կրույֆին և Զինեդին Զիդանին»,-Չիլավերտի խոսքը մեջբերում է կատալոնական «SPORT» պարբերականը:

Նախորդ հոդվածը‘Գառնիի տաճարը վնասած ՌԴ քաղաքացու դեմ հայց է ներկայացվել’
Հաջորդ հոդվածը‘«Ռեալը» կարող է պատժել Խամեսին ու Խեդիրային Ռոնալդուի խնջույքին մասնակցելու համար’