‘Չիլիի իշխանությունները որոշել են արտաշիրմել Նոբելյան մրցանակակիր Պաբլո Ներուդայի աճյունը’

833

Չիլիի դատարանը փետրվարի 8-ին որոշում է կայացրել բանաստեղծ Պաբլո Ներուդայի աճյունն արտաշիրմելու վերաբերյալ, հաղորդում է France-Presse գործակալությունը: Արտաշիրմման օրը դեռ չի նշանակվել: Չիլիացի բանաստեղծ, գրականության Նոբելյան մրցանակակիր Պաբլո Ներուդան վախճանվել է 1973 թ. սեպտեմբերի 23-ին՝ զինված հեղաշրջումից 12 օր անց, որի արդյունքում իշխանության եկավ Աուգուստո Պինոչետը: Պաշտոնական վարկածով՝ մահվան պատճառը քաղցկեղն էր: Սակայն 2011 թ. Չիլիի իշխանությունները որոշեցին հետաքննել բանաստեղծի մահվան հանգամանքները: Ներուդայի մտերիմների կարծիքով՝ նրան սպանել են Պինոչետի հրամանով: Գրողի անձնական օգնական ու բարեկամ Մանուել Արայան հայտարարել է, թե Ներուդան իրեն պատմել է, որ սեպտեմբերի 22-ին հիվանդանոցում իրեն մահացու ներարկում են կատարել: «Պինոչետը մարդասպան էր: Նա սպանեց Ներուդային, որպեսզի գրողը չկարողանա հեռանալ երկրից: Պինոչետը չէր ուզում մտավորական ընդդիմախոս ունենալ»,- lenta.ru-ի փոխանցմամբ՝ հայտարարել է բանաստեղծի անձնական օգնականը:

Նախորդ հոդվածը‘ՎԶԵԲ-ը 25 մլն դոլարի վարկ կտրամադրի Սեւան-Հրազդան կասկադի վերականգնման համար’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ պետքարտուղարն Իրանին կոչ է արել ճիշտ որոշում կայացնել’