‘Չիլիում ուսանողական ցույցն ավարտվել է անկարգություններով (տեսանյութ)’

772

Չիլիում հերթական ուսանողական ցույցն ավարտվել է զանգվածային անկարգություններով, հաղորդում է Associated Press-ը: Այսօր առավոտյան հարյուրավոր ուսանողներ հավաքվել են Չիլիի մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում՝ պահանջելով վերանայել պետության հարկային քաղաքականությունը և բարեփոխումներ իրականացնել կրթության ոլորտում: Բախումներն սկսվել են այն բանից հետո, երբ ցուցարարներն սկսել են քարեր և այրվող շշեր շպրտել ոստիկանության ուղղությամբ, որն էլ ի պատասխան՝ արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է գործի դրել: Արդյունքում՝ 102 մարդ ձերբակալվել է, չորս ոստիկաններ վնասվածքներ են ստացել: Չիլիում բուհերի դասախոսները և ուսանողներն առաջին տարին չէ, որ բազմակողմանի բարեփոխումներ են պահանջում կրթության ոլորտում: Նրանք, մասնավորապես, պահանջում են կրթության որակի բարձրացում և վճարովի ուսուցման վարձավճարների նվազեցում դպրոցներում և բուհերում, փոխանցում է  ИТАР-ТАСС-ը:

Տեսանյութը կարելի է դիտել այստեղ:

Նախորդ հոդվածը‘Վարչապետ. Չինովնիկները քաղաքացիներին ուղղորդում են՝ կառավարության շենքի առջև միտինգ անելու’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիան փոխհատուցում կվճարի բողոքի ցույցերի ընթացքում տուժածներին’