‘Չիլի — Արգենտինա խաղի մրցավարը լուսանկարվել է Մեսիի հետ (տեսանյութ)’

1154

Հոկտեմբերի 16-ին կայացած՝ ֆուտբոլի 2014 թ. աշխարհի առաջնության նախընտրական՝ Չիլի — Արգենտինա հանդիպման եզրային մրցավարը լուսանկարվել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Լիոնել Մեսիի հետ:

Չիլիում կայացած հանդիպման ընդմիջման ժամանակ մրցավարը մոտեցել է Մեսիին՝ խնդրելով լուսանկարվել: «Բարսելոնայի» հարձակվողը չի մերժել մրցավարին: Թե ինչպես է երկրորդ խաղակեսում դատել մրցավարը՝ չի հաղորդվում: Ի դեպ, հանդիպումն ավարտվել 2:1 հաշվով՝ հօգուտ արգենտինացիների, իսկ Մեսին դարձել է առաջին գոլի հեղինակը, սակայն դա տեղի է ունեցել առաջին խաղակեսում՝ լուսանկարվելուց առաջ:

Նախորդ հոդվածը’96 տարեկան հնդիկը դարձել է երջանիկ հայր (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Հայ-թուրքական արձանագրությունները յուղոտ խաչ քաշեցին «բարեկամ թուրքի» կերպարի քարոզչության վրա ‘