‘Չիկագոյում հայտարարել են դպրոցների զանգվածային լուծարման մասին ‘

894

Չիկագոյի իշխանությունները ծանր ֆինանսական իրավիճակը թոթափելու նպատակով որոշել են քաղաքում գործող 61 սկսնակ դպրոցներ լուծարել: 2014թ-ին Չիկագոյի դպրոցական  շրջանին 14 տոկոս բյուջետային դեֆիցիտ է սպասվում, հայտնում է CNN-ը:

Կփակվեն այն դպրոցները, որտեղ աշակերտների պակաս է նկատվում, կամ ուսումնական գործընթացի համար բավարար ռեսուրսներ չկան: Այսպիսի դպրոցների մեծ մասը գտնվում է քաղաքի աֆրոամերիկյան բնակավայրերում: Դպրոցների փակումը ուղղակիորեն կառընչվի 30 հազար աշակերտների, որոնք ստիպված կլինեն տեղափոխվել այս ուսումնական հաստատություններ:

Նախորդ հոդվածը‘Գորան Պանդեւ. ՖԻՖԱ-ի ներկայացրած փաստաթղթում ստորագրությունը իմը չէ’
Հաջորդ հոդվածը‘Ճապոնիայում նշում են գարնան գալուստը. Սակուրան ծաղկում է ‘