‘Չինական օդանավի օդաչուն, քիչ է մնացել՝ 10 կմ բարձրության վրա դուրս թռչի իր խցից’

3746

Չինական A-319 օդանավը հարկադիր վայրէջք է կատարել այն բանից հետո, երբ օդաչուի խցում դիմապակին ճաքել է գրեթե 10 կմ բարձրության վրա: Ընդ որում՝ օդի հոսանքը դուրս է մղել երկրորդ օդաչուին, սակայն, բարեբախտաբար, նրան հաջողվել է փրկել:

Անձնակազմի հրամանատարը տեղեկացրել է, որ ապակին շատ անակնկալ է կոտրվել, առանց ինչ-որ նախանշանների, սարսափելի դղրդյունով:

Բարեբախտաբար, երկրորդ օդաչուն անվտանգության ամրագոտիներով կապված է եղել, և նրան հաջողվել է ետ քաշել խցիկ, որտեղ ապահերմետիկացման արդյունքում քաոս էր տիրում:

Ինքնաթիռը կարողացել է հարկադիր վայրէջք կատարել Չենգդուի օդանավակայանում:

119 ուղևորներից ոչ մեկը չի տուժել:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Զիդանը կարող է գլխավորել Ֆրանսիայի հավաքականը’
Հաջորդ հոդվածը‘Բուլղարիայի մայրաքաղաքում մեկնարկում է ԵՄ գագաթնաժողովը’