Չինաստանը ԱՄՆ-ին նախազգուշացնում է Թայվանի հարցում չհատել կարմիր գծերը

229

Չինաստանի իշխանություններն անընդունելի են համարում Վաշինգտոնի քաղաքականությունը Թայվանի խնդրում և Միացյալ Նահանգներին զգուշացնում են այդ հարցում չհատել կարմիր գծերը։

Այդ մասին երկուշաբթի հայտարարել է ՉԺՀ արտաքին գործերի նախարար Ցին Գանը Չինաստանում ԱՄՆ դեսպան Նիկոլաս Բեռնսի հետ հանդիպման ընթացքում։

«Դուք պետք է հարգանք դրսևորեք և հաշվի առնեք կարմիր գծերը Չինաստանի հետ հարաբերություններում, դադարեցնեք ոտնձգությունները մեր երկրի ինքնիշխանության, անվտանգության և զարգացման հեռանկարների նկատմամբ։ Նախևառաջ՝ խոսքը Թայվանի մասին է»,- Ցին Գանի խոսքն է մեջբերել Չինաստանի ԱԳՆ-ի կայքը։

Նախարարը շեշտել է, որ Պեկինը մտադիր չէ հաշտվելու ԱՄՆ քաղաքականության հետ, որը «մի կողմից՝ պաշտպանում է երկխոսությունը, մյուս կողմից՝ ճնշումներ է գործադրում Չինաստանի դեմ»։ «Դուք պետք է դադարեք անտեսել «մեկ Չինաստանի» սկզբունքը, դադարեք աջակցել անջատական տարրերին, որոնք հանդես են գալիս Թայվանի անկախության պաշտպանությամբ, դադարեք աջակցել նրանց»,- ամփոփել է Ցին Գանը։

Թայվանը սեփական վարչակազմն ունի 1949 թվականից, երբ այդ կղզի եկան Չան Կայշիի գլխավորած Գոմինդանի ուժերի մնացորդները, որոնք պարտություն էին կրել Չինաստանում ընթացող քաղաքացիական պատերազմում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԻրանը ողջունել է Սիրիայի վերադարձը
Հաջորդ հոդվածըԶելենսկին մայիսի 9-ը սահմանել է Եվրոպայի օր