Չինաստանը բողոք է ներկայացրել Գերմանիային

274

Չինաստանը Գերմանիային բողոք է ներկայացրել՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքի հայտարարության պատճառով, որում նախարարը «բռնապետ» է անվանել ՉԺՀ նախագահ Սի Ձինպինին։

Այդ մասին տեղեկացրել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը։

«Չինաստանը դատապարտում և մերժում  գերմանական կողմի հայտարարությունները, որոնք անպատասխանատու են, հակասում են փաստերին, խախտում են դիվանագիտական արձանագրությունը և քաղաքական սադրանք են հանդիսանում։ Չինաստանն արդեն բողոք է ներկայացրել դիվանագիտական խողովակներով»,- նշել է Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը։

Սեպտեմբերի 15-ին Բերբոքը FoxNews հեռուստաալիքին տված հարցազրույցում ուկրաինական ճգնաժամի ելքի վերաբերյալ հաղորդավարի հարցին ի պատասխան հայտարարել է, թե արևմտյան երկրները Կիևի իշխանություններին կսատարեն «այնքան, որքան պահանջվի», և կարծիք է հայտնել, որ եթե Ռուսաստանը հաղթանակ տանի, ապա դա «ազդանշան կլինի այնպիսի բռնապետների համար, ինչպիսին Սի Ձինպինն է»։ Ընդ որում, գերմանական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը չի պարզաբանել, թե իր կարծիքով՝ Ռուսաստանի հաղթանակը ի՞նչ ազդանշան կտա Չինաստանի առաջնորդին։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԼեզվի քննությունը չհանձնած ՌԴ 3,5 հազար քաղաքացիներ կհեռանան Լատվիայից
Հաջորդ հոդվածըՊեսկով․ ՄԱԿ ԱԽ-ն ձևափոխության կարիք ունի