‘Չինաստանը դարձել է համաշխարհային առևտրի առաջատարը’

1015

2012 թ. արդյունքներով՝ Չինաստանը դարձել է համաշխարհային առևտրի առաջատարը՝ առաջ անցնելով ԱՄՆ-ից, որը, փաստորեն՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, պահպանում էր այդ կոչումը, փետրվարի 11-ին հաղորդել է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ առևտրի նախարարության և ՉԺՀ-ի մաքսային վարչության տվյալներին: Համեմատության համար գործակալության վերլուծաբաններն օգտագործել են երկու պետությունների ապրանքների արտահանման և ներմուծման գումարային ցուցանիշները. ըստ այդմ՝ ԱՄՆ-ի համար այդ ցուցանիշը հավասար է 3,82 տրիլիոն դոլարի (2011 թ. տվյալներով՝ ՀՆԱ-ի գրեթե մեկ քառորդը), Չինաստանի համար՝ 3,87 տրիլիոն դոլարի ( ՀՆԱ-ի կեսից ավելին): Փորձագետներից շատերը  կանխատեսում էին, որ Չինաստանը համաշխարհային առևտրի առաջատարը կդառնա 2016 թ., սակայն հաշվի առնելով նաև սպասարկումը՝ ԱՄՆ-ում առևտրի ծավալը կազմել է 4,93 տրիլիոն դոլար, մինչդեռ Չինաստանի դեպքում արտաքին առևտրի մեջ սպասարկման բաժինը էապես ավելի քիչ է, հաղորդում է  Коммерсантъ-ը:

Նախորդ հոդվածը‘Թուրքիան սեփականաշնորհում է իր նավահանգիստները’
Հաջորդ հոդվածը‘«Fun» խումբն ու երգչուհի Ժանել Մոնեն՝ «Գրեմմիի» մրցանակակիրներ՝ «Տարվա լավագույն երգի» համար (տեսանյութ)’