‘Չինաստանը Թուրքիայից խնդրում է օգնել մուսուլմանների դեմ պայքարում’

1535

Չինաստանի իշխանությունները, ի պատասխան ույգուրների նկատմամբ իրենց քաղաքականության քննադատությանը, Թուրքիային կոչ են արել Սինցզյան-Ույգուրյան ինքնավար շրջանում (ՍՈՒԻՇ) աջակցել իսլամիստ-գրոհայինների դեմ պայքարում, տեղեկացնում է Reuters գործակալությունը:

Անկարայի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին ընդգծել է, որ ՉԺՀ-ն հարգում  և պաշտպանում է Թուրքիայի ջանքերը՝ ինքնիշխանությունը և ազգային անվտանգությունն ամրապնդելու հարցում, և նույնպիսի վերաբերմունք է ակնկալում նրա կողմից իր նկատմամբ:

Դիվանագետը թուրքական պետությանը կոչ է արել ռազմավարական համագործակցություն սկսել «Արևելյան Թուրքստանի իսլամական շարժում» կազմակերպության դեմ պայքարում: Լրատվական գործակալությունը նշում է, որ միջազգային հարաբերությունների փորձագետներից շատերը կասկածում են, թե այդ խմբավորումն իսկապես գոյություն ունի քիչ թե շատ մշտական կարգավիճակով:

2017 թվականից արևմտյան երկրները Չինաստանին մեղադրում են ՍՈՒԻՇ-ի տարածքում, այսպես կոչված՝ վերադաստիարակման ճամբարների ցանց են ստեղծել, որտեղ քաղաքական դաստիարակության նպատակով պահվում են գրեթե մեկ միլիոն ույգուրներ և այլ մուսուլմանական ազգությունների ներկայացուցիչներ:

Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Վասակ Դարբինյան. Պարծենկոտությունն էլ պիտի չափի մեջ լինի’
Հաջորդ հոդվածը‘Պոռոշենկոյի հրամանագիրը՝ Զելենսկու պաշտոնակալությանը նախապատրաստվելու մասին’