Չինաստանը չի հանդուրժի միջամտություն երկրի ներքին գործերին

1562

Չինաստանը չի հանդուրժի միջամտությունն իր ներքին գործերին և թույլ չի տա խոչընդոտել իր զարգացումը, շաբաթ օրը հայտարարել է ՉԺՀ արտաքին գործերի նախարար Վան Ին՝ Պեկինում Գլոբալ խաղաղության IX  համաժողովի բացման արարողությանը։

«Չինաստանը չի միջամտում ուրիշ երկրների ներքին քաղաքականությանը, չի խոչընդոտում նրանց զարգացումը, բայց մենք նաև չենք հանդուրժի, եթե որևէ երկիր միջամտի մեր ներքին գործերին կամ խոչընդոտի մեր զարգացումը»,- հայտարարել է արտգործնախարարը։

Վան Ին ընդգծել է, որ այսօրվա Չինաստանը վաղուց այնպիսին չէ, ինչպիսին 100 տարի առաջ էր, «ոչ ոք չպետք է թերագնահատի պետության ինքնիշխանությունը, անվտանգությունը և զարգացման հեռանկարը պաշտպանելու՝ չինացի ժողովրդի աներեր կամքն ու հնարավորությունները»։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԱնսովոր տապի պատճառով հարյուրավոր մարդիկ են մահացել
Հաջորդ հոդվածըՀուժկու սողանքը տասը շենք է ավերել Ճապոնիայում