‘Չինաստանը պաշտպանում է Ուկրաինայի ինքնիշխանությունը’

1016

ՉԺՀ պետխորհրդի վարչապետ Լի Կեցյանը հայտարարել է, որ Չինաստանը պաշտպանում է Ուկրաինայի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, իսկ Ղրիմի հարցը պետք է լուծվի բանակցությունների միջոցով:

«Ուկրաինական ճգնաժամը բարդացրեց աշխարհաքաղաքական իրավիճակը և բացասաբար ազդեց համաշխարհային տնտեսության վերականգնման գործընթացի վրա»,- ասել է Լին ժողովրդական պատգամավորների համաչինական ամենամյա ժողովից հետո տեղի ունեցած մամլո ասուլիսում:

«Մենք բոլորս հույս ունենք, որ այս իրավիճակը կլուծվի երկխոսության, բանակցությունների և խորհրդակցությունների ճանապարհով,- ասել է չինացի վարչապետը և հավելել:- Ինչ վերաբերում է Ղրիմի խնդրին, դրա առաջացման պատճառները բարդ են: Մենք հույս ունենք, որ այդ խնդրի քաղաքական որոշումը կարելի է գտնել երկխոսության միջոցով, և հարևանները կարող են ապրել խաղաղության մեջ»:

Փոխանցում է BBC-ն:

 

Նախորդ հոդվածը‘Նեմցովի սպանության գործով ձերբակալվածների մեղադրանքը խմբագրվել է’
Հաջորդ հոդվածը‘Պուտինը կարգադրել է լիակատար մարտական պատրաստության բերել Հյուսիսային նավատորմը’