Չինաստանը ցուցադրել է YJ-21 գերձայնային հականավային հրթիռը

438

Չինաստանի Ժողովրդական-ազատագրական բանակի 73-ամյակի նախօրեին Պեկինն առաջին անգամ ցուցադրել է YJ-21 նոր գերձայնային հականավային հրթիռը։

Փորձագետների գնահատականներով՝ հրթիռի հեռահարությունը հազարից մինչև 1,5 հազար կիլոմետր է և կարող է խոցել մի ամբողջ ավիակիր հարվածային խումբ։

Համացանցի չինական տարածքում տեսագրություն է տեղադրվել՝ ամենախոշոր և ամենաժամանակակից հրթիռային ականակրից  այդ տիպի հրթիռի արձակման կադրերով։ Ռազմական փորձագետները դա գնահատել են որպես Թայվանի նեղուցի գոտում ամերիկյան նավերի ռազմավարական զսպման ազդանշան։

Փորձագետները  նշել են, որ YJ-21 հրթիռը կարող են կրել նաև չինական ռազմավարական H-6N ռմբարկուները։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՌԴ–ն արձակել է առաջին միջմայրցամաքային «Սարմատ» հրթիռը
Հաջորդ հոդվածըՍպիտակ տունն ազդարարել է Բայդենի հայտարարության մասին