‘Չինաստանից ներկրված նոր ավտոբուսների մի մասը դեռևս չի շահագործ­վում’

1373

Մայրաքաղաք 2013 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կներկվի 120 ավտոբուս: Ինչպես Արմենպրեսի հետ զրույցում նշեց Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը, 120-ից 112-ը մասնավոր կազմակերպությունների կողմից մայրաքաղաք կներկրվի Հարավաֆրիկյան Հանրապետությունից, իսկ մնացածն` այլ երկրներից:

Երևանի ներքաղաքային հասարակական տրանսպորտի նոր երթուղային ցանցով նախատեսված էր նախկինում գործող 31 միկրոավտոբուսային երթուղիներ փոխա­րինել ավտոբուսայինով։ 2012թ. ընթացքում 8 միկրոավտոբուսային երթուղիներ (հ.հ.24, 28, 51, 61, 81, 91, 111, 123) արդեն փոխարինվել են ավտոբուսայինով։

Ներկայումս մայրաքաղաքում գործում են «Ա» տառով 13 միկրոավտոբուսային երթուղիներ (հ.հ.6, 7, 15, 18, 26, 31, 33, 44, 52, 62, 67, 75, 76), որոնք աստիճանաբար կփոխարինվեն ընթացիկ տարվա ընթացքում՝ ավտո­բուս­ների ներկրման աշխատանքներին զուգահեռ։

Չինաստանից ներկրված նոր ավտոբուսների մի մասը դեռևս չի շահագործ­վում՝ համապատասխան որակավորման վարորդներ չլինելու պատճառով, սակայն քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունից հավաստիացնում են, որ երթուղիայինների փոխարինմանը զուգահեռ, վերջիններիս վարորդները կտեղափոխվեն ավտոբուսներ վարելու: Վարորդների թափուր աշխատատեղի համար էլ արդեն հայտարարություններ են տարածել:

Չինական ավտոբուսները Երևան են ներկրվել Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի 2010թ. ապրիլին Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն: Դրանք սկսել են շահագործվել 2012  թվականի մարտի 24-ից: 45 ուղևոր տեղատարողությամբ 22 նստատեղով «Հայեր-բաս» մակնիշի ավտոբուսները տեխնիկապես հագեցած են սարքավորումներով և օդափոխության համակարգերով:

Նախորդ հոդվածը‘Փակ է Տաշիր-Գոգավան ճանապարհահատվածը’
Հաջորդ հոդվածը‘Քահանան դժգոհել էր, որ սահմանափակվում է իր մուտքը ցմահ դատապարտյալիների խուց’