ՉԺՀ ԱԳՆ․ Աշխարհը պետք է պահպանի շփումները Աֆղանստանի կառավարության հետ

247

Միջազգային հանրությունը պետք է պահպանի շփումները Աֆղանստանի ժամանակավոր կառավարության հետ՝ աջակցելով ներկայացուցչական կառավարության ստեղծմանը, կառավարման չափավոր ուղի ապահովելուն և երկրի բնակչության բոլոր շերտերի իրավունքների պահպանմանը, հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը Քաբուլում իշխանափոխության մեկամյակի առիթով։

«Մենք ուշադրություն ենք դարձրել, որ այն ժամանակից, երբ «Թալիբանը» կրկին իշխանության եկավ Աֆղանստանում, շատ դրական փոփոխություններ են կատարվել՝ համեմատած այն շրջանի հետ, երբ նրանք իշխում էին 1990-ական թթ․։ Միաժամանակ, միջազգային հանրությունը դեռ շատ սպասելիքներ և մտավախություններ ունի Աֆղանստանի ժամանակավոր կառավարության հետ կապված, և Աֆղանստանը դա հասկանում է»,- հայտարարել են Չինաստանի ԱԳՆ-ում։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԱֆղանստանի նախկին նախագահը պարզաբանել է՝ ինչու է փախել
Հաջորդ հոդվածըՊուտինը Կիմ Չեն Ինին շնորհավորել է Կորեայի ազատագրման տարեդարձի կապակցությամբ