Չինաստանի ԱԳՆ-ն հայտարարել է Ղազախստանին օգնելու պատրաստակամության մասին

354

Չինաստանը պատրաստ է օգնելու Ղազախստանին Նուր Սուլթանի պահանջմունքներին համապատասխան և սեփական կարողությունների սահմաններում, Պեկինը դրական մոտեցում կդրսևորի համապատասխան միջոցառումներին այնքան ժամանակ, քանի դեռ դրանք նպաստում են Ղազախստանում խաղաղության հաստատմանը և տնտեսության զարգացմանը, հինգշաբթի ճեպազրույցում հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիձյանը։

Ավելի վաղ Ղազախստանի ԱԳ նախարար Մուխտար Տլեուբերդին հայտարարել է, թե Ղազախստանը չէր կարող երկրում բռնկված անկարգությունների ժամանակ ռազմական աջակցություն խնդրել Չինաստանից, քանի որ դրա համար իրավական հիմքեր չկան, թեպետ Պեկինը և Նուր Սուլթանը անկարգությունների առաջին իսկ օրվանից մշտական կապի մեջ էին։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՀրաչյա Վարդանյան․ Երբ այլեւս իրականությունն է տնօրինում օրակարգը
Հաջորդ հոդվածըԹրամփը քննադատել է Բայդենի շփումը լրագրողների հետ