‘Չինաստանի առաջնորդը կարեւորել է «զուգարանների» խնդիրը’

2122

ՉԺՀ ղեկավար Սի Ծինփինը իր երկրի քաղաքացիներին կոչ է արել «հեղափոխականացնել զուգարանները»՝ ներքին տուրիզմի զարգացման եւ կյանքի որակի բարձրացման համար: Չինաստանի ղեկավարի խոսքերն է մեջբերում «Սինխուա» գործակալությունը: Չինացի առաջնորդի խոսքով, «զուգարանների խնդիրը փոքր հարց չէ, այլ շատ կարեւոր հանգամանք՝ քաղաքակիրթ քաղաքների եւ գյուղերի կառուցման գործում»:

Նշվում է, որ դեռեւս 2015-ին էր Ծինփինը կոչ անում «զուգարանային հեղափոխություն» սկսել: Ավելի վաղ, երկրի տեղական իշխանությունները բազմաթիվ ահազանգեր էին ստանում զբոսաշրջիկների սիրած վայրերի հարակից տարածքներում տեղակայված զուգարաններում տիրող հակասանիտարական պայմանների վերաբերյալ:

Երկրի առաջնորդը վստահ է, որ հիգիենայի կանոնների պահպանումն ու զուգարանները կարգի բերելը կօգնի քաղաքակիրթ հասարակություն ստեղծել: Ծինփինը նշել է, որ վերջին երեք տարիների ընթացքում տուրիստական ընկերությունները մոտ 68 հազար զուգարաններ են մոդեռնիզացրել: Մինչեւ 2020 թվականը նախատեսվում է կարգի բերել եւս 64 հազար զուգարան:

Հաղորդում է Lenta.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Թեհրանը նախազգուշացնում է Եվրոպային’
Հաջորդ հոդվածը‘Իրանի ԱԳ նախարարը գալիս է Հայաստան’