‘Չինաստանի դպրոցներում և մանկապարտեզներում ծխելն այսուհետև արգելվում է’

1019

Չինական իշխանությունները արգելել են ծխել մանկապարտեզներում, տարրական և միջնակարգ դպրոցներոմ, ինչպես նաև՝ պրոֆտեխուսումնարաններում, հաղորդել է «Սինխուա» գործակալությունը: Այդ հաստատություններում ծխելն արգելող հատուկ ցուցանակներ կտեղադրվեն: Ընդ որում՝ դրանցում չի կարելի կազմակերպել հատուկ սենյակներ՝ ծխողների համար: Ավելին, դպրոցները ստիպված կլինեն նաև տեսուչներ վարձել, որոնք կհսկեն, որպեսզի նոր օրենքը խստորեն պահպանվի, և ուսուցիչներին ու աշակերտներին գնահատական կդնեն: Բացի այդ՝ մանկապարտեզների և դպրոցների ղեկավարությունը չպետք է աջակցություն ստանա ծխախոտային բրենդներից կամ տեղադրի նրանց գովազդները: Ուսումնական հաստատությունների տարածքում գործող խանութները վաճառքից պետք է հանեն ծխախոտը: Ինչ վերաբերում է բարձրագույն ուսումնական հաստատություններին, ապա այնտեղ նույնպես կգործի ծխելու արգելքը, սակայն թույլ կտրվի ծխարաններ կազմակերպել բաց օդում:

 Չինաստանն, ի դեպ, ծխախոտի ամենխոշոր արտադրողն ու սպառողն է: Երկրում հաշվվում է մոտավորապես 300 միլիոն ակտիվ ծխող: Այդ պայմաններում չինական իշխանությունները որոշել են վերահսկողություն սահմանել ծխախոտային արտադրանքի շուկայի նկատմամբ և խոստացել են մինչև 2015 թ. լրիվ արգելել ծխելը հանրային վայրերում, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Հակասական տեղեկություններ Շումախերի առողջական վիճակի վերաբերյալ’
Հաջորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’